▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանը չի կարողացել զսպել իր արցունքները հաղորդման ժամանակ

Համացանցում է հայտնվել «Մեր մեջ ասած» հաղորդման հերթական թողարկումը, որի հյուրն այս անգամ երգչուհի Սիլվա Հակոբյանն է: Նշենք, որ հաղորդման ընթացքում Սիլվան չի կարողացել զսպել իր արցունքները, երբ դիտել է մի անակնկալ տեսանյութ, որտեղ ցուցադրվել է իր մանկության բակը, տունը, դպրոցը և այլն: Այս առիթով երգչուհին իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. 

«Այն, որ ինձ սպասվելու էր շատ անկեղծ ու հաճելի զրույց, ես դրանում վստահ էի։ Բայց որ նաև կարտասվեի եթերում, դա ես չէի պատկերացնում ։)

Շնորհակալ եմ հաղորդման ողջ անձնակազմին ինձ նման հուզումնալից պահեր պարգևելու համար…»,- գրում է իր ֆեյսբուքյան էջում երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Տեսանույթը դիտել 11-րդ րոպեից`

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more