▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիկ***, որովհետև Արցախը վաղուց ինքնորոշվել է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Փաստորեն ազգերի, ժողովուրդների, քաղաքացիների ինքնորոշումը գերակա է մյուս սկզբունքներին, երբ այն վերաբերում է Ղրիմին, ռուսներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը վերջերս ՄՄՀՊԻ(МГИМО)-ի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Ուկրաինան չի կարողացել պահպանել Ղրիմի քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել նրանց ապահովությունը և նրանք էլ ինքնորոշվել են…Ու կեցցե ՄԱԿ-ի 1970թ. դեկլարացիան ինքնորոշման վերաբերյալ, երբ այն վերաբերում է Ղրիմին…
Իսկ գուցե հենց դա՞ է Լավրովի տարբերակը Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված: Դե հնարավոր չի նման հզոր երկրի կարևոր դեմքը չիմանա, չհիշի, որ Արցախի ժողովրդին նույնպես սպառնում էր և սպառնում է ոչնչացման վտանգն առավել, քան Ղրիմի քաղաքացիներին: Իսկ եթե նրա տարբերակն այլ է ու կապված է ազատագրված պատմական հայկական տարածքները հանձնելու հետ, ապա ճիշտ են թուրքերը՝ Սիկտիր Լավրով…

Սիկտիր, որովհետև Արցախը վաղուց՝ 1991թ. Սեպտեմբերի 2-ին ինքնորոշվել է՝ պատերազմել, անկախացել արյան գնով, կառուցել պետություն և արդեն 25 տարի է գոյատևում է: Ժամանակն է, որ այդ իրողությունը ձեր բոլորի գլուխը մտնի, ազատվեք ձեր երկակի ստանդարտներից ու ձեր այլ տարբերակներից…
Միակ ու ճիշտ տարբերակը կա ու գործում է արդեն 25 տարի, հայ ժողովրդի համար այլ տարբերակ չկա…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more