▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի անվան մեդալով է պարգևատրել ՀՀԿ-ական Սևակ Խաչատրյանին

 

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր  հանդիպում է ունեցել Տնտեսագիտական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպման ընթացքում Օհանյանը պատասխանել է համալսարանի ուսանողների հարցերին:

Միջոցառման ավարտին նախարարը պարգեւատրել է բուհի ներկայացուցիչներին: Նա Վազգեն Սարգսյանի անվան մեդալով է պարգեւատրել Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի ՀՀԿ-ական`Սեւակ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ երիտասարդ ՀՀԿ-ականը մշտապես աչքի է ընկել լրագրողների հանդեպ իր  վատ արարքներով: Մասնավորապես`դեկտեմբերի 26-ին մի խումբ լրագրողներ, ովքեր գնացել էին լուսաբանելու Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը, երիտհանրապետականները Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ, հարձակվել էին  լրագրողների վրա, խոչընդոտել վերջիններս աշխատանքը, թույլ չտալով մտնել դահլիճ, հայհոյել ու քաշքշել էին լրագրողներին:

Պարգեւատրումից հետո Սեյրան Օհանյանը՝ խոսելով Սեւակ Խաչատրյանի պարգեւատրման մասին, ասել է, թե բոլոր պարգեւատրվողները այդ թվում Սեւակ Խաչատրյանը համապատասխան աշխատանք են կատարել բանակ-հասարակություն կապի շրջանակներում եւ նաեւ ռազմահայրենասիրական դաստիարակության մեջ իրենց ներդրումն ունեն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more