▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շերոն Սթոունը ամուսնացրել է միասեռական զույգին

Life.panorama.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը ոչ սովորական հանդիսավարի կարգավիճակում է հայտնվել՝ նա վարել է համասեռամոլների հարսանեկան արարողությունը: 
57-ամյա դերասանուհին, այսպես ասած, ամուսնացրել է դիզայներ Դեվիդ Ուիտկեվիցին և «WSJ Magazine» ամսագրի հրատարակիչ Էնթոնի Սեննեյմային:  Նշենք, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքի գերժամանակակից շրջաններից մեկում: 
Տեղեկությունների համաձայն՝ Շերոն Սթոունը եղել է համասեռամոլ զույգի վաղեմի ընկերը: Էնթոնիի հետ դերասանուհին ծանոթ է 1996թ.-ից, երբ Էնթոնին աշխատում էր իտալական «Vogue» պարբերականում: 
 
 
Ականատեսները պատմում են, որ Սթոունը շատ զգացմունքային է արձագանքել կատարվող ամեն ինչին, նույնիսկ հազիվ է զսպել արցունքները: 
Նշենք, որ միասեռական ամուսնությունները ամենից առաջ օրինականացվել են Նիդերլանդներում 14 տարի առաջ: Այսօր արդեն այն օրենքով թույլատրելի է համարվում աշխարհի 20 երկրներում, Բրիտանիայի շրջանների մեծ մասում, Մեքսիկայի մի քանի նահանգներում, իսկ մեկ ամիս առաջ ԱՄՆ գերագույն դատարանի որոշմամբ միասեռական ամուսնությունները օրինական են համարվում ԱՄՆ ողջ տարածքում: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more