▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն վերլուծություններ չեն արել հեղափոխության առնչությամբ. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ Զագրեբում արված հայտարարությանը«Ժողովրդավարության դեմ հանդես գալու եւ ժողովրդավարության դեմ պայքարելու հիմնական մարտահրավերն այն է, որ հանդես են գալիս ժողովրդավարությունը որպես պոպուլիզմ անվանելով:

Սա ժողովրդավարության համար ամենամեծ մարտահրավերն է: Բնականաբար, ինչպես պետք է պայքարել ժողովրդավարության դեմ, եթե ոչ այն պիտակավորելով: Երկրորդը՝ նախորդ իշխանությունները հեռացել են ոչ այն պատճառով, որպեսզի տեղի չունենան մարդկային զոհեր, այլ հեռացել են այն պատճառով, որովհետեւ ՀՀ քաղաքացիները մերժել են նրանց: Սա շատ կարեւոր տարբերություն է: Եվ Սերժ Սարգսյանի ելույթից ես գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀԿ-ն վերլուծություն չի կատարել ու չի վերլուծել, թե ինչն էր պատճառը, որ 2018-ի գարնանը տեղի ունեցավ հեղափոխություն»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more