▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայությունում է

«Հայկական Ժամանակ» թերթի կայքը գրում է, որ իրենց թղթակցի հաղորդմամբ,  այս պահին Սերժ Սարգսյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում:

Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը րոպեներ առաջ կանգ է առել Նալբանդյան փողոցի վրա, հենց ԱԱԾ շենքի մոտ եւ Սարգսյանը ներս է մտել:

Հիշեցնենք, այսօր փետրվարի 12-ն է եւ լրանում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:

Այսօր թերեւս հայտնի կդառնա ոչ միայն Գորիկ Հակոբյանի ճակատագիրը, այլ նաեւ ԱԱԾ ապագա տնօրենի անունը:

Այս ընթացքում մամուլում ԱԱԾ տնօրենի մի շարք անուններ են շրջանառվել, այդ թվում ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, Շիրակի գործող մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի (ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը): Օրերս այդ թեկնածուների շարքին ավելացավ նաեւ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Գեորգի Կուտոյանի անունը, որը օրեր առաջ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն

Գորիկ Հակոբյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more