▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ռոբերտ Քոչարյանին

 ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

 «Մեծարգո՛ պարոն Քոչարյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ ևս սատարելու է Ձեզ այդ պայքարում:

Համոզված եմ, որ արդարադատությունը, ի վերջո, կհաղթի, և ժամանակը, որպես ամենամեծ դատավոր, ցույց կտա յուրաքանչյուրին իր իրական տեղը պատմության մեջ, մեր ժողովրդի և պետության կյանքում` զատելով սուտը ճշմարտությունից, բանսարկությունը արդարադատությունից, ամբոխահաճո և կեղծ հայրենասիրությունը իրական հայրենասիրությունից»,- մասնավորապես ասված է ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more