▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժ Սարգսյանի օրոք լրագրողներն այստեղ ցույց էին անում, նրանցից մեկն էլ Սարգիս Խանդանյանն էր». Հայկ Մամիջանյան

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ հիշեց Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իրականացվող ակցիաներին. «Սերժ Սարգսյանի կառավարման օրոք լրագրողներն այստեղ ցույց էին անում ու իրենց ոչ մեկը չէր խանգարում, Սարգիս Խանդանյանն էլ այդ լրագրողներից մեկն էր: Իսկ ձեր կառավարման ընթացքում լրագրողներին նույնիսկ օթյակում թույլ չտվեցին ակցիա անել, հետո պարզաբանումներ եղան, և այլն»,- նշեց Մամիջանյանը:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը չընդունվեց: «Նախագծին դեմ քվեարկեցինք նաև այն պատճառով, որ ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ՝ որ ՔՊ-ին վատ լինի: Ոչ թե որ լրագրողի համար լավ լինի, այլ՝ որ ՔՊ-ի համար վատ լինի»,- ասաց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը:

***

«ՔՊ-ն հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնելուց ու սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունն ու անհանդուրժողականությունը խրախուսվում է բարձրագույն իշխանության կողմից»,- Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քվեարկությունից հետո, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more