▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի կադրին ժամանակավորապես «գործուղեցին» նախագահական

 

 

 

 

 

 

 

 

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը քիչ առաջ ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Նույն հրամանագրով Վարդան Մակարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

hraparak.am-ը գրում է, որ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրից տեղեկացել է, որ Վարդան Մակարյանին, ով նախագահի աշխատակազմում բավականին տեւական ժամանակ է աշխատում եւ, ասում են, հասցրել է տիրապետել պետական համակարգին, կարճ ժամանակով այսպես ասած` «գործուղել են» օգնելու Արմեն Սարգսյանի նոր ստեղծվող աշխատակազմին։  Երբ նա իր առաքելությունը բարեհաջող կավարտի՝ կվերադառնա վարչապետի աշխատակազմ`պատասխանատու պաշտոնի: Ի դեպ` Վարդան Մակարյանը մինչ այս զբաղեցրել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more