ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցեց Հայաստանի շախմատի առաջնությունների պարգեւատրությանը`մեդալներ եւ դրամական պարգեւներ հանձնեց շախմատի Հայաստանի առաջնությունների մրցանակակիրներին ու մասնակիցներին:

Ոսկե մեդալների արժանացան տղամարդկանց եւ կանանց դասական շախմատի առաջնությունների հաղթող Արման Փաշիկյանն ու Մարիա Գեւորգյանը: Արծաթե մեդալների արժանացան Հայկ Մարտիրոսյանն ու Սուսաննա Գաբոյանը, բրոնզե՝ Սամվել Տեր-Սահակյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:

Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն է դարձել Հայկ Մարտիրոսյանը:
Տեսանյութը՝ Հրաչ Մանրիկյանի ֆեյսբուքյան էջից


