▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը կոմպրոմատներ չունի՞ Նիկոլ Փաշինյանի դեմ․․․

Սերժ Սարգսյանը կոմպրոմատներ չունի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում

«Էս 7 տարվա ընթացքում ամեն ինչ շատ լա՞վ է եղել, և լրացուցիչ կոմպրոմատներ են պե՞տք»,–ասաց նա դատական նիստից առաջ։

Դիտեք նաև՝

Դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորելու վերաբերյալ գրառումներին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենանամ էդ խայտառակության հանդեպ: Ընդհանրապես անընդունելի է էդ թեմայով որևէ խոսակցություն»: Հարցին՝ ձեր քաղաքական ուժը գործնականորեն կմղվի՞ պաշտպանելու Եկեղեցուն՝ ըստ անհրաժեշտության, Սարգսյանը նշել է. «Կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին»:

***

«Թող հրապարակի (Փաշինյանը) համանախագահների առաջարկած վերջին փաստաթուղթը: Երբ հրապարակի, մեր կարծիքը կասենք»,- հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ ի՞նչը նկատի ունեք, Լավրովի պլա՞նը, պատասխանեց. «2019-ի փաստաթուղթը: Մեկ անգամ ևս ասեմ, որ Լավրովի պլանը, որպես էդպիսին, լրագրողների ու նախկին ընդդիմության կողմից հնարված եզրույթ է: Էդպիսի պլան չի եղել: Համանախագահները, անկախ նրանից՝ որ երկրի ներկայացուցիչ է, միշտ ներկայացրել են եռակողմ համաձայնեցված փաստաթուղթ»:

***

«Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ՔՊ-ի կողմից, այսպես ասած, հարձակում եղավ Տեր-Պետրոսյանի վրա, այն դեպքում, երբ 2008-ին նա Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ: Ասում էին՝ Նիկոլը Լևոնի հոգեզավակն է»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց լրագրողը: Նախկին նախագահը նշեց, որ այսօրվա կառավարչին չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ. «Ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ»:

***

«Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի միջև: Հարցերին վերջնական պատասխաններ կստանաք»,- հայտնել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իմփիչմենթի, անհրաժեշտ ստորագրությունների վերաբերյալ լրագրողների հարցին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել Դավիթ Համբարձումյանին: Սեյրան Օհանյանն ասել էր, որ ««Հայաստան»-ը կապահովի պակասող 28 ստորագրությունն իմփիչմենթի գործընթացի համար:

Շարունակելով իմփիչմենթի թեման ու պատասխանելով լրագրողի հարցին՝ փողոց կգեներացվի՞, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Իհարկե գեներացվելու է, բա առանց փողոցի ո՞նց կլինի»: Նա կրկնել է, որ իշխանության չեն հավակնում, պայքարը ոչ թե իշխանության, այլ՝ իշխանափոխության համար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more