▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանն ու հանրաճանաչ գերմանացի ջութակահարուհին՝ մեկ բեմում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին,  կմեկնարկի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգներին կհաջորդի հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը, իսկ Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ էլ հոկտեմբերի 30-ին կամփոփվի փառատոնը: Գլխավոր դերերգով հանդես կգա բարիտոն Ջանպիերո Ռուջերին: Հանդես կգան Սերգեյ Խաչատրյանն ու Նարեկ Հախնազարյանը, ինչպես նաև շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգն իր ելույթով հիշարժան կդարձնի գերմանացի հանրաճանաչ ջութակահարուհի Վիվիան Հագները՝ ներկայացնելով Դվորժակի ջութակի կոնցերտը:

Ջութակահարուհին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, բայց այս երկրի մասին գիտի՝ շնորհիվ լավագույն երաժիշտների:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more