Ադրբեջանական haqqin.az կայքը հարցազրույց է վերցրել ՌԴ Պետդումայի նախկին խոսնակ, «Արդար Ռուսաստան» խմբակցության նախագահ և Պետդումա ներկայացված «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նախագծի համահեղինակ Սերգեյ Միրոնովից... Բազում հարցերից զատ բաքվեցի լրագրողը չէր կարող չանդրադառնալ վերը նշված վերջին հարցին, որին ի պատասխան Ս.Միրոնովը տվել էր բավական ԱՄԲՈՂՋԱԿԱՆ պատասխան՝ մեծ տհաճություն պարգևելով ազերի լրագրողին... Ազերի լրագրողն ավելի թուրք երևալու համար հետևյալ ձևակերպումով է հարցն ուղղում Միրոնովին. «Որքանո՞վ է կարևոր ՌԴ-ի համար ձեր կողմից ներկայացված օրինագիծը, եթե ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 1995 թ-ին... Թե՞ դուք սրանով ցանկանում եք խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար, որի հետ ՌԴ-ի հարաբերությունները հիմա վատ են... Արդյո՞ք այս օրենքի ընդունումը չի հանգեցնի ազգամիջյան հարաբերությունների սրմանը ՌԴ-ում՝ կոնկրետ այնտեղ բնակվող ադրբեջանցիների և հայերի միջև... Միրոնովի պատասխանը բավական ուսանելի է անգրագետ և լկտի ազերիների համար, որից կմեջբերիմ ամենաուշագրավ դրվագները... «XX-րդ դարի առաջին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ հայերի, ասորիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունն է... Այն իրականացվել է մասսայական սպանդի և բռնագաղթի միջոցով, որի հետևանքը մահն էր... Պետք է փաստել, որ հենց երիտթուրքերն են առաջին անգամ կիրառել ամբողջ մի ժողովրդի արագ և մասսայական սպանության պրակտիկան, որը հետագայում կիրառվեց նացիստ հանցագործների կողմից Գերմանիայում... Ուզում եմ հիշեցնել, որ պատերազմական հանցագործությունները, այդ թվում`ցեղասպանության փաստերը, վաղեմություն չունեն... Ես կարծում եմ, որ մեր ներկայացրած օրինագիծը կսթափեցնի նրանց, ովքեր փորձում են մոռացության մատնել անմեղ մարդկանց մասսայական սպանությունները և անցյալի դաժան մեթոդները կիրառել հիմա... Այս օրինագիծը նաև հուսալի արգելք կհանդիսանա այն արատավոր և ցինիկ երևույթներին, որոնք հիմա կիրառվում են՝ պատմությունը վերանայելու ուղղությամբ... Իմ խորին համոզմամբ, ոչ մի ազգամիջյան խնդիրներ էլ հայերի և ադրբեջանցիների միջև ՌԴ-ում չի լինի, իսկ մարդատյաց քարոզով և գործունեությամբ զբաղվողների համար այն ևս մեկ արգելք կհանդիսանա...»,-ասել է Միրոնովը...
Հարցազրույցի մեջ Ս.Միրոնովն անդրադարձել է նաև անցյալ տարվա նոյեմբերին սիրիական օդում ռուսական СУ-24 կործանմանը՝ այն մեկնաբանելով հետևյալ կերպ. «Ի դեպ, պետք է ասեմ, որ այս իրավիճակում Թուրքիան ցույց տվեց աշխարհին իր իսկական դեմքը`որպես ահաբեկիչների հանցակից և անկանխատեսելի գործընկեր... Ռուսական СУ-24-ին թիկունքից հարվածելը վերջնականապես Թուրքիային դրեց XXI-րդ դարի բարբարոսների շարքում...»
Հ.Գ. Այս պարագայում ասում են՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ...
Զարմանալի է, որ փողոցային պահվածքով հայտնի ազերի լրագրողը չի վիրավորել Ս.Միրոնովին, ինչպես դա շատ դեպքերում անում են նա և իր «կոլեգաները» «սովորական մահկանացուներից» հարցազրույց վերցնելիս, երբ պատասխանները նրանց չեն բավարարում կամ իրենց սեփական կարծիքին անհամահունչ են...
Սերգեյ Միրոնովն ադրբեջանցիներին իրենց տեղն է դրել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more