▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախաճաշել է Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ:

Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more