▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 5-ը Բարեգործության միջազգային օրն է

 

Սեպտեմբերի 5-ին նշվում է որպես Բարեգործության միջազգային օրը: Օրվա ընտրությունն պայմանավորված է  այն հանգամանքով, որ  այսօր կաթոլիկ միանձնուհի, վանական կանանց «Գթասրտության միաբանության» հիմնադիր Մայր Թերեզայի մահվան տարելիցն է:

Նշենք, որ  տոնը հիմնվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում: Նման տոն հիմնելու միջնորդությամբ հանդես է եկել Հունգարիան, իսկ որոշումը հավանության է արժանացել 2013-ի մարտի 7-ին:

Հավելենք, որ 1979 թվականին Մայր Թերազան խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել: Իսկ երեկ` սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզա Կալկաթացին դասվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը:

Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում տոնական պատարագի ժամանակ: Պատարագին, որը ղեկավարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, մասնակցել են հազարավոր հավատացյալներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Այդ կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում տեղադրվել է պաստառ՝ Մայր Թերեզայի պատկերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more