▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփական տան բակում հայտնաբերվել է 44-օրյա պատերшզմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, , որ ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու կախված դի կա։

«Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեում՝ բակում, պարանից կախված հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Արմեն Բ.-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր, և տանը հայտնաբերվել է նամակ՝ նրա կողմից  գրված։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում»,- գրում է կայքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more