▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սենիկ Ջուլհակյանը էսկավատորով քանդում է պատմական արժեք ներկայացնող շենքը»

Դիտեք նաև՝

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկովյան 33ա շենքն օրը ցերեկով էսկավատորով քանդում են Ավինյանի կողմից տրված շինթույտվության ուժով։ Ավինյանի ցինիզմը սահման չունի` շինթույլտվությունը տրամադրվել է «շենքը բարեկարգելու» պատճառաբանությամբ։ Քաղաքապետարանում թքած ունեն բազմաբնակարան շենքի բնակիչների բողոքների վրա»։
Հիշեցնենք, որ քաղաքագետը ամիսներ շարունակ ահազանգում է թամանյանական շենքի խնդրի վերաբերյալ։ Նախկինում նա գրել էր․ «Մոսկովյան 33ա թամանյանական շենքի առաջին հարկում, որի նկատմամբ ես ունեմ կադաստրով գրանցված և իմ սեփականության վկայականում ամրագրված սեփականության իրավունք, իրականացվում են Երևանի քաղաքապետի կողմից արտոնված անօրինական, հանցագործ «շինարարական» գործողություններ։
Օգտվելով այն բանից, որ մայրաքաղաքը հանձնված է անտերության և չարաշահելով ապրիլին Տիգրան Ավինյանից ստացված շինթույլտվությունը, 2012 թվականից Մոսկովյան 33 ա շենքի համասեփականատեր Սենիկ Ջուլհակյանը էսկավատորով ֆասադի կողմից քանդում է Գ.Թամանյանի նախագծով կառուցված և պատմական արժեք ներկայացնող շենքը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more