***
***
Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում
Շենգավիթում տղամարդը կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա
Մանրամասները՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութում
Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել շտապօգնության բժիշկները. կասկածյալը երեկ երեկոյան կացինը նետել է բժիշկների ուղղությամբ։ Շենգավիթից Շտապօգնութուն կանչ է եղել, ժամանած բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել և կացինը նետել է 26-ամյա բժշկի ուղղությամբ:
Շենգավիթի ոստիկանները արագ վնասազերծել են նրան ու տեղափոխել ոստիկանության բաժին: