▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթ ԲԿ-ի պարզաբանումից տպավորություն է, որ Տերն էր որոշել ու իրենք անզոր էին

Շենգավիթ ԲԿ-Ի պարզաբանումը կարդալուց, քո մոտ տպավորություն է ստեղծվում, որ Մերին մահացավ, որովհետև Տերն էր որոշել ու իրանք անզոր էին… Լուրջ եմ ասում, ու նենց մունաթով են պարզաբանումը գրել, որ մի պահ քեզ թվումա, որ Մերին էր ամեն ինչում հենց մեղավորը… Տնաշեններն ասում են՝ թոքաբորբ չի եղել, ջերմաստիճանը 37ա եղել, բժիշկներն էլ մինչև վերջին շունչ պայքարել են… Բա լավ, ասենք, թե ճիշտ եք, բա ու՞ր ա էդ աղջիկը, ինչի՞ հիմա ինքը «Շնորհակալություն Շենգավիթ ԲԿ անձնակազմին՝ կյանքս փրկելու համար» ստատուս գրելու փոխարեն, մենք իրա ընտանիքին ցավակցություններ ենք ասում… 
Ըստ բացատրության՝ իրանք արել են ամեն ինչ հնարավորը, ա բա էտ դեպքում էլ ի՞նչն ա մահվան պատճառը։ Բա որ, ըստ ձեզ, ամեն ինչ լավ էր, բա էլ ինչի՞ սենց եղաավ, ճակատագի՞ր, լավ էլիի, հեքիաթներ են լրիվ…
Կարճ ասած՝ էտ ԲԿ-Ի հաղորդագրությունը ստանդարտ մի բան էր՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար…
Ամոթաա…

Անկախ Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more