ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ Դերիք Ջոնսը փրկել է իր 16-ամյա աղջկա կյանքը սելֆի անելու համար նախատեսված ձողի միջոցով:
ABC News-ը մանրամասնում է, որ Էրին անունով երիտասարդ ամերիկուհին Նանտակետ կղզում հանգստի ժամանակ քիչ է մնացել խեղդվի, երբ անսպասելի ուժեղ հոսանքի մեջ է ընկել լողալիս: Հայր ու աղջիկ լողացել են Ատլանտյան օվկիանոսում, միաժամանակ նկարահանել իրենց ժամանցը:
Երբ Էրինը սկսել է սուզվել հայրը նրան է մեկնել սելֆիի ձողը, ինչի միջոցով էլ կարողացել է աղջկան ափ հանել:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին սպա Ջոնսն ասել է, որ այս միջադեպը ամենասարսափելին է եղել իր կյանքում:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բնակիչ Դերիք Ջոնսը փրկել է իր 16-ամյա աղջկա կյանքը սելֆի անելու համար նախատեսված ձողի միջոցով: Հանգստավայրում Ջոնսն ու Էրինը լողում էին Ատլանտյան օվկիանոսում եւ նկարահանում էին իրենց տեսածը GoPro տեսախցիկով, որն ամրացված էր շտատիվին:
Ինչ-որ պահի նրանք ուժեղ հոսանքի մեջ էին հայտնվել, եւ աղջիկը սկսել էր սուզվել ջրի տակ: Հայրը պարզել էր սելֆիի ձողը, եւ աղջիկը, կառչելով նրանից, դուրս էր լողացել ափ, հայտնում է Lenta-ն:ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին սպա Ջոնսն ասել է, որ այս միջադեպը ամենասարսափելին է եղել իր կյանքում: