▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեֆիլյանը հարգում է Շանթի կարծիքը, բայց չի վերանայի իշխանափոխության ժամկետները.armtimes.com

armtimes.com-ը գրում է.«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամները ծանոթացել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հեղափոխական Շանթ Հարությունյանի նամակին, հարգանքով են վերաբերվում Շանթի կարծիքին, բայց իրենք  ունեն իրենց որոշումը՝ իշխանափոխության ժամկետի վերաբերյալ եւ դա ապրիլի 24-ն է:

Այս մասին մեր զրույցում հայտարարեց Հիմնադիր խորհդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով. «Իշխանափոխության ժամկետները չենք վերանայի: Ինչպես նախատեսված էր, այնպես էլ կլինի: Ապրիլի 24-ի  երեկոյան մենք ժողովրդի հետ կհավաքվենք, հետո կորոշենք մեր հետագա քայլերը: Միեւնույն ժամանակ կրկին նշեմ, որ մենք այդ օրը որեւէ այնպիսի քայլ չենք անելու, որը կարող է խափանել, խոչընդոտել օրվա խորհրդի հետ կապված միջոցառումները՝ ավելին դրանցից մի քանիսին մենք էլ ենք մասնակցելու»,-մեր զրույցում եզրափակեց Ավետիսյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամները ծանոթացել են «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հեղափոխական Շանթ Հարությունյանի նամակին, հարգանքով են վերաբերվում Շանթի կարծիքին, բայց իրենք  ունեն իրենց որոշումը՝ իշխանափոխության ժամկետի վերաբերյալ եւ դա ապրիլի 24-ն է:
Այս մասին մեր զրույցում հայտարարեց Հիմնադիր խորհդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով. «Իշխանափոխության ժամկետները չենք վերանայի: Ինչպես նախատեսված էր, այնպես էլ կլինի: Ապրիլի 24-ի  երեկոյան մենք ժողովրդի հետ կհավաքվենք, հետո կորոշենք մեր հետագա քայլերը: Միեւնույն ժամանակ կրկին նշեմ, որ մենք այդ օրը որեւէ այնպիսի քայլ չենք անելու, որը կարող է խափանել, խոչընդոտել օրվա խորհրդի հետ կապված միջոցառումները՝ ավելին դրանցից մի քանիսին մենք էլ ենք մասնակցելու»,-մեր զրույցում եզրափակեց Ավետիսյանը:
Երեկ խուլիգանության համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը բանտից նամակ էր գրել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Իր նամակում Շանթը Սեֆիլյանից խնդրել էր վերանայել իշխանափոխության ժամկետները՝ նշելով, որ  թեեւ իշխանափոխությանը միանշանակ կողմ է, բայց չի ընդունում իշխանափոխությունը ապրիլի 24-ի երեկոյան սկսելու մասին որոշումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more