
|
«ԱրմԼուր»-ը մանրամասներ է հայտնում Սևանում դանակի հարվածների հետևանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքի վերաբերյալ։ Նշվում է, որ ՊՆ 20-ամյա զինծառայողին սպանել են աղջկա պատճառով։ Լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ դանակահարողներն անչափահասներ են, վերջիններս ձերբակալված են։ *** Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել Գլխավոր դատախազությունից Asekose.am–ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը։ |


