Սևանում ՏԻՄ ընտրությունները նոր թափ են հավաքում,այսօրվանից սկսվում է նախընտրական քարոզարշավը և թեկնածուները իրենց երկնամբարձ խոստումներով շահելու են ժողովրդի քվեն։
Քաղաքական պայքարում կոռեկտության մասին խոսելը Սևանի մասին չէ, քանզի գործնական քննրակումներն իրենց տեղն են զիջում «քուչի» բամբասանքներն ու հայհոյանքներին։
Քաղաքապետի թեկնածուներից անկուսակցական ,սակայն հանրապետականների աջակցությունն ստացած թեկնածուն ,խուսափում է լրագրողների հետ հանդիպումից․ լրագրողների հայտվելուն պես նախընտրական շտաբի հետնամասից թեկնածուին «փախցնում» են։ Նույն թեկնածուի մասին լուրերը երկինք է հասնում։ Ասում են վերոնշյալ թեկնածուի աները փորձում է փեսայի մեջ գտնել երբեմնի «կորցրած երազը» ։ Ժամանակին ինքն էլ քաղաքապետ դառնալու համար չխնայեց բոլոր ջանքերը ՝ նյութական և կապային, սակայն ապարդյուն։ Այսօր էլ հին մեթոդներով փորձում է զինել փեսային, մի բան որին ժողովուրդը արդեն ծանոթ է։ Քաղաքում շրջանառվող լուրերից զավեշտալի էր այն,որ նույն թեկնածուի շտաբի դիմաց հավաքված թանկարժեք մեքենաները քաղաքամայր Երևանից վարձակալական հիմունքով բերված մեքենաներ են։ Մանիպուլացիայի միջոցով սևանցուն շեղել այս ընտրություններում կարծես թե դժվար է։ Համայնքի բնակիչներն ունեն իրենց հստակ թեկնածուն, որը հեռու է աներով փեսային հայտնի դարձնելու երկար ու դժվարին ուղղուց։
Քաղաքապետի մյուս թեկնածուներից պակաս ուշագրավ չէ նաև նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանը,որը լրագրողներից մեկին իր թեկնածության առաջադրումը պարզաբանել էր, համայնքի պահանջով։ Այն դեպքում,որ ինքը նախկին քաղաքապետը այս ընտրություններին մասնակցում է ,ոչ թե պայքարելու, այլ թեկնածուներից մեկի «ձայները խփելու» համար։
Թեկնածուներից երրորդը ևս Սևանի նախկին քաղաքապետ է ՝ Աշոտ Ալեքսանյանը, որի թեկնածության առաջադրումը համայնքի բնակիչների համար ավելի քան անընդունելի է։ Դեռ թարմ են այն վերքերը ,որ վերջինիս տղան «Մեծեփ» ռեստորանային համալիրի մոտ ընկերոջ հետ սպանեցին անմեղ սևանցուն։
Գործող քաղաքապետի թեկնածությունը ևս մեծ քննարկման թեմա է․ եթե մինչև հիմա քաղաքում ասում էին,որ վերջինիս թիկունքը վարչապետ Հովիկ Աբրահամյաննն է, ապա այսօր վարչապետի պաշտոնանկությունից հետո հավանաբար Ռուդիկ Ղուկասյանի թիկունքը մնում է օդից կախված։ Ինքը՝ գործող քաղաքապետը, պնդում է, որ իր թիկունքը համայնքի բնակիչներն են ու տարիների ընթացքում կատարած իր աշխատանքը։
Եվ քաղաքապետի վերջին թեկնածուն ,որից «սարսափում» են գրեթե բոլոր թեկնածուները , Սմբատյան Արան է։ Վերջինիս Սևանում հիշում են դեռ նախորդ ընտրություններից,երբ թեկնածությունն առաջդրելուց մի քանի օր անց «սարքեցին գլխին» ու հանել տվեցին թեկնածությունը։ Այս ընտրություններում Սմբատյան Արան հաստատակամ գնալու է մինչև վերջ։ Վերջինիս հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն պնդեց,որ համայնքում կան աշխատանքներ որոնք պետք է կյանքի կոչել, քաղաքը պետք է զարգացում ապրի։
Սևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետագա զարգացումներին, հետևեք մեր կայքում։
Անի Հովհաննիսյան