▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի ափից տրակտորով ու բեռնատարներով ավազը հանում են ու տանում մոտակա գործարան․ Ահազանգ

Կարինե Բաղդասարյանը Հայկական Բնապահպանական Ճակատի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Էսօր առավոտ սկսեցինք քայլել Արտանիշ թերակղզու նկարիչների տան մոտից ու մի 500մ-ից աջակողմյան հատվածում Սևանն ա երևում, ու էս անգամ մոտ 5 + բեռնատար ու տրակտոր աշխատում եմ ափին՝ ավազ են հանում ափից, տանում լցնում մոտակա կայանը՝ որտեղ, ըստ ամենայնի, մանրացնում են:

Զանգահարեցի ոստիկանություն, արագ արձագանքեցին, մինչ կմոտենային, էս ավազահենների նիվիստ ղեկավարը ջոկել էր, որ զանգ զրահ եմ արել ու բեռնատարներին արագի մեջ ուղարկել էր էս իրանց կայանը ու դարպասները փակել:

Դե ես վիդեոները ուղարկեցի պարեկին, թե ոնց են ապականում ափը, չնայած որ փորձել էին համոզել, թե ոչինչ չեն արել տարածքում:

Պարեկը զանգել ա, թե բա՝ շնորհակալություն, որ ահազանգել էք, իրանց գործունեությունը կասեցված է:

Հարց.  Նիուժելի «Ազգային պարկից» ոչ ոք տեղյակ չէր էս ամենի մասին: Կոռուպցիան պոզով պոչով ա՞ լինում: Ասեմ, որ վերևից նայում էի մոտակա ափերը դատարկել էին ավազը, երևում էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more