▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանը գրա՞վ են դրել

Բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինֆորմացիա ունի, համաձայն որի՝ Սևանա լիճը գրավ է վերցվել Համաշխարհային բանկի կողմից, և դրա դիմաց մեր պետությանը գումար է տրամադրվել:

«Տեղեկատվությունը ստացել ենք Սևանի ավազանի բնակչից, ով ունի հավաստի տվյալներ, որոնք էլ ինձ է փոխանցել: Դեռևս չունենք փաստաթղթային տվյալներ, սակայն կա պրակատիկա, որ Համաշխարհային բանկը իր պարտքերի դիմաց Բուլղարիայում տարածքներ է վերցրել: Մեզ նաև տեղյակ են պահել, որ Սևանի ավազանում մեծ քանակությամբ  արտասահմանցի մարդիկ են, ովքեր շրջում են, ինչ-որ բաներ նայում, նկարում: Շատ հնարավոր է, որ Սևանում նավթ կա, և դրա համար է այս ամենը»,- ասաց Ադամյանը:

Նրա խոսքով՝ շատ են ասեկոսեները, թե Սևանում ոսկի կա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more