▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև ամպեր են կուտակվում Սահակաշվիլիի գլխին

Ուժայինները Գլխավոր դատախազության հետ համատեղ խուզարկություն են անցկացրել Սահակաշվիլիի օֆիսում: Խուզարկություններ են անցկացվել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի խորհրդական՝ Վրաստանի էքս- գլխավոր հյուպատոս Թեյմուրազ Նիշնիանիձեի աշխատասենյակում և բնակարանում, ինչպես նաև <<Ի բարօրություն Օդեսայի>> ֆոնդի գրանցման վայրի:
Ինչպես հաղորդվում է, քննչական գործողությունները իրականացվում են մի շարք քրեական գործերի շրջանակներում:
Նրանցից մեկը կապված է Վրաստանի գլխավոր հյուպատոսարանում 2012-2013 թվականներին իրականացված ապօրինի հարկումների հետ: Համաձայն գործի նյութերի, դիվանագետները ստացել են 20 միլիոն գրիվեն, իբր թե կիևյան խանութներից բրենդային իրեր և հագուստներ ձեռք բերելու համար: Այդ կապակցությամբ քննիչները գործողություններ են կատարել նաև <<Լուի Վյուիտտոն>> և <<Պրադա>> խանութներում, ինչպես նաև Պետական ֆիսկալ ծառայությունում:
Փաստորեն սև ամպեր են կուտակվում Միշիկոի և նրա մերձավորների գլխին…Կամ գուցե ինչ-որ բա՞ն են ուզում հասկացնել…

Ռոբերտ Մելքոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more