Սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 2–ին հրապարակել է ոստիկանության «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:
Սահմանդրասկան դատարանը որոշել է, որ վիճարկվող հոդվածները` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ հոդվածի 3-րդ մասը, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
«Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետով, 101 հոդվածի առաջին մասի 6 կետով, 102 հոդվածով, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 63, 64, 69-րդ հոդվածներով` որոշեց. ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում»,- նշված է որոշման մեջ: