▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչ չէ. Քրիստինե Պողոսյան

«Ուզում եմ ճշգրտում մտցնել, Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահը, դատական իշխանության ներկայացուցիչ չէ, նա՝ ինքը, կարելով-ձևելով մեր Սահմանադրությունը, չի հասկանում, որ դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը:

Իսկ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման մասով արդեն որոշում կա, շուտով այդ մասին հայտնի կլինի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Թե խոսքն ի՞նչ որոշման մասին է, պատգամավորը չի մանրամասնել․ «Մեկ-երկու օրվա ընթացքում դրա մասին կխոսի խմբակցության ղեկավարը»:

Հարցին, թե ի՞նչ է տալու կարգավորումը,  Պողոսյանը պատասխանել է,- «Խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին, մարդիկ իրենց աշխատանքն են անելու, չեն նյարդայնանալու, որ ՍԴ-ն բռնազավթած է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more