▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ քաղցր է պատմում, բայց կրթվելը պետք է դառնա նորաձև ․․․ Աննա Հակոբյանը՝ դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանի մասին

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տարածել է հաղորդավարուհի Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդաշարի եթերներից մեկը, որի մասնակիցները դերասանուհիներ Ջուլիետա Ստեփանյանն ու Լուիզա Ղամբարյանն են:

Ջուլիետա Ստեփանյանը հաղորդման ընթացքում դրվագ է պատմում, որտեղ անկեղծ ու անմիջական է խոսում:

Աննա Հակոբյանն էլ որոշում է դերասանուհու անկեղծ ու պարզ խոսքին անդրադառնալ`ասես ակնարկելով, որ դերասանուհին և իր խոսքը կրթվելու կարիք ունեն:

«Շատ քաղցր է պատմում, իրավիճակը, մարդիկ, բոլոր կերպարները սիրելի են, թանկ են։ Բայց… Կրթվելը պետք է մեզանում դառնա նորաձեւ, վարակիչ»,- գրել է Աննա Հակոբյանը:

Դե իսկ մեկնաբանություններում օգտատերերը շտապել են հակադարձել Աննա Հակոբյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more