▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կցանկանայի, որ թույլ չտայինք Սյունիքի մարզը դարձնել Հյուսիսային Կորեա, Հայաստանն էլ՝ Կրասնոդարի երկրամաս

Երեւանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անցած երկու շաբաթում հասկացել է, որ ատելությունը շատ է:

«Մարդիկ իրար չեն հավատում, բայց հաղթանակի կարող ենք հասնել միայն իրար սիրելով, ձեռք-ձեռքի տալով, կոնկրետ գաղափար ունենալով»,-ասում է նա ու հավելում.

«Մեզ մոտ բոլորը խոսում են հայրենասիրությունից: Ուզում եմ հարց տալ՝ դուք կգերադասեք գնալ մասնագե՞տ, թե՞ հայերնասեր վիրաբույժի մոտ: Հայրենասիրությունը մասնագիտություն մի՛  դարձրեք: Եկե՛ք նայենք մեր քաղաքական դաշտը: 1-2 հոգի է, որ առաջընթաց է ապրել, մնացածը նույն մակարդակի են: Հնարավոր չէ անցյալ դարի մտածելակերպով մնալ, ոչինչ չփոխել ու դա սկզբունքայնություն համարել:  Դա կյանքն ու ժամանակաշրջանն ընկալելու բացակայությունն է»:

Նրա կարծիքով՝ իշխանափոխություն անպայման պետք է լինի.

Իշխանափոխություն կատարվում է ոչ միայն այն պատճառով, որ իշխանությունը լավ կամ վատ է, այլ դա պարտադիր է, քանի որ ճահճանում է: Սա աքսիոմ է, որը մեր իշխանությունը չի հասկանում»,-նշեց Ռուբեն Բաբայանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նկատեց.

Երեկ նախագահն ասաց, որ Երևանը չպետք է դարձնել Բեյրութ ու Հալեպ: Ես շատ կցանկանայի, որ թույլ չտայինք Սյունիքի մարզը դարձնել Հյուսիսային Կորեա, Հայաստանն էլ՝ Կրասնոդարի երկրամաս»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more