Հեղափոխությունը կասեցրեց ազատագրված տարածքների կորստի ընթացքը։ Այսօր ԵԿՄ 12-րդ համագումարին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու Սասուն Միքայելյանը՝ պարզաբանելով իր նախկին տեսակետը, թե հեղափոխությունը ավելի կարեւոր է Արցախյան պատերազմից․ «Հեղափոխությունը նախ եւ առաջ քաղաքացուն վերադարձրեց երկրի տերը լինելու զգացումը եւ կասեցրեց հայրենիքի հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար-հեկտար կորստի եւ որպես այդ ամենի անխուսափելի հետեւանք դեպի անկախ պետականության կորուստ տանող կործանարար ընթացքը։ Ահա թե ինչու ես պակաս կարեւոր չեմ համարում հայ ժողովրդի այս հաղթանակը, որովհետեւ համոզված եմ, որ հակառակ պարագայում նոր կորուստներն անխուսափելի էին լինելու»,- ասաց նա։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին՝ Միքայելյանը այն համարեց մի յուրահատուկ փորձություն, որին սակայն ԵԿՄ-ն չդիմացավ․ «Ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել մեզ, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց վրա, ներքաշել իրենց կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ։ Հարկ եմ համարում նշել նաեւ, որ նախորդ հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին մեր երկրում արմատավորվել էին համատարած կոռուպցիան, հովանավորչությունը, շահամոլությունը, բոլոր մակարդակների ընտրությունների արդյունքների կեղծումը, մարդկային փոխահարաբերություններում գերիշխում էին քծնանքն ու շողոքորթությունը, որը հանգեցրեց մարիտիմեկյան ողգերգությանը, եւ որպես այդ ամենի հետեւանք ժողովուրդը մատնվել էր հուսահատության եւ բռնել արտագաղթի ճանապարհը»։
Որպես եզրափակիչ խոսք՝ Սասուն Միքայելյանն ասաց․ «Տղերք, սկսենք այնտեղից, որտեղ կանգ առավ Վազգենի սիրտը»։
Ելույթն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով, այլապես մենք կպարտադրենք խաղաղություն. Նիկոլ Փաշինյան
Կարդացեք նաև՝ «Տղե՛րք, իմ աչքերը ձեզ վրա են». Արամ Սարգսյանը հիշեց Վազգենի խոսքը