▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը կկարողանա քայլել

A1plus.am-ը գրում է. «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը հաջող է ընթացել։ Մեզ հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ վիրահատությունը կատարվել է երեկ, իսկ այսօր արդեն իր պաշտպանյալը լավ է զգում։

Աշոտ Պետրոսյանը աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել եւ ոսկորի կոտրվածք ուներ։ «Վիրահատության ընթացքում ոտքը մետաղական կոնստրուկցիաներով հավաքել են, եւ մենք հույս ունենք, որ այս վիրահատության արդյունքում Պետրոսյանը կկարողանա քայլել»,-ասաց Պապիկյանը։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more