panarmenian.net-ը գրում է. Հուլիսի 20-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորության օրը, գունդը գրաված «Սասնա ծռերի» ջոկատն ու պատանդ ոստիկանները համատեղ պատվել են Վանոյանի հիշատակը:
Ինչպես հայտնել է Խորենացի փողոցում հավաքված մարդկանց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, զինյալները մարտական զենք են տվել Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին ու մյուս 2 պատանդ ոստիկաններին, ովքեր զինվորական կարգով պատվել են Վանոյանի հիշատակը:
Փաշինյանի առաջարկով, հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածի հիշատակը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում