Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել: Նրանք «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ, որից հետո նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին այժմ տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցի հարցը որոշելու համար:
Հիշեցնենք, որ նրանք հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի տարածքում իրավապահների արձակած կրակոցներից հրազենային վիրավորումներ էին ստացել եւ տեղափոխեվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: