▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին կալանավորեցին

«Սասնա ծռերի» անդամ 26-ամյա Թաթուլ Թամրազյանը, որը հրազենային վիրավորում էր ստացել հուլիսի՝ 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ, այսօր կալանավորվեց:

 Դատարանից Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:

Նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանն ասել է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շատ վատ է, իրեն թույլ է զգում՝ դատարանը պարբերաբար ընդմիջել է նիստը, որպեսզի ցավազրկում ներարկեն Թաթուլ Թամրազյանին: 

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանին «Էրեբունի» հիվանդանոցից դատարան են տեղափոխել «Շտապօգնության» մեքենայով՝ պատգարակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more