▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվել է

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց: Նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

Նշենք, որ ավելի վաղ Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքում հաղորդագրություն են տարածել.

«Սասնա Ծռեր խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։

Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։

Ներկա պահին Ս.Նազարյանին տեղափոխում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին։

Ս.Նազարյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more