▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ին հաց բերողի կալանքի որոշումը պետք է վերացվի.Փաստաբան

«Սասնա ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին, ով հայտնի է որպես հաց բերող, նույնպես մեղադրում էին շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու մեջ:

Այսինքն, ԱԱԾ-ի և Հատուկ Քննչական ծառայության մի քանի օր գերլարված աշխատանքը տվել է այս անորակ արդյունքը, որն իրավական առումով անպիտան է» ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է խմբի անդամներին օժանդակելու մեջ.

«Օգոստոսի 4-ին նրա նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվեց, ինչը նշանակում է, որ այն հոդվածներով, որով նրան կալանավորել են, դրա հիմքերը արդեն վերացել են, և, եթե պետությունը, հատկապես դատական իշխանությունը փորձ է անում՝ ցույց տալու, որ արդար դատավարություն է ապահովելու, սա այն դեպքն է, երբ պետք է վերացնի այս կալանքի որոշումը և քննարկի այլ մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկած»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով: Հիշեցնենք, որ Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում, վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more