Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է եւս երկու ամսով երկարացնել «Սասնա ծռեր» խմբին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանի կալանքի ժամկետը:
Նախաքննական մարմինը խափանման միջոցը երկարացնելու պատճառ նշել էր քննչական գործողություններ կատարելու փաստը:
Պաշտպան Տիգրան Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, եւ մնալով կալանքի տակ՝ վիճակը կարող է ավելի վատանալ: