azatutyun.am-ը գրում է. Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու՝ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը: Մանուկյանը կշախունակի մնալ կալանավայրում:
Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ դատարանը գտավ, որ Արամ Մանուկյանի կատարած գործողությունները հիմք են տալիս ողջամտորեն կասկածելու, որ նրան գրավով ազատելը այս պահի դրությամբ հիմնավոր չէ:
«Դատարանը ողջամտորեն ենթադրում է, որ Արամ Մանուկյանը կարող է խուսափել կամ խոչընդոտել նախաքննությանը», - ասաց Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը դատարանի որոշումը քաղաքական գնահատեց:
Մանուկյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր. - «Ներկայացվել էինք հետևյալ փաստարկները, որ Մանուկյանը վատառողջ է, ենթարկվել է ծանր վիրահատության, ունի խնամքի կարիք։ Բացի այդ, նա երրորդ կուրսի ուսանող է, ունի մշտական բնակության վայր և երաշխիք է հանդիսանում, որ Պավել Մանուկյանն իր հայրն է, կալանքի մեջ է և նա չի խուսափի պատասխանատվությունից»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում