«Սասնա ծռեր» խմբի և իշխանության միջև բանակցությունը շատ կարևոր է, և ես տեղեկություն ունեմ, որ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակը պատրաստ է վարել դա: Որոշմանը հակաճգնաժամային կոմիտեն դեմ չէ»,-այս մասին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի` Արթուր Թարխանյանի դուստրը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
Ճարտարապետը նշեց, որ իրեն ցնցել են այն վայրագություները, որ արվում են իրավապահների կողմից.
«Ուղղակի խայտառակություն է»,-ասաց նա:
Այս դեպքերի հետևանքով Անահիտ Թարխանյանի համար անգամ երկրորդական է դարձել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի խնդիրը.
«Նամակը հանձնել ենք Արգենտինայի դատախազությանը և տեղեկություն կա, որ սկսել են ուսումնասիրել գործը: Ինձ հիմա չի հետաքրքրում այդ պրոցեսը, որովհետև մեր հերոսների մեկ կաթիլ արյունը հազարավոր շենքեր արժե: Կքանդվի՝ ոչինչ, ժամանակը կգա՝ կվերականգնենք: Քանդողների հաշվին էլ կվերականգնենք, հիմա ավելի արդիական խնդիրներ կան»,-նշեց նա:
Անի Կարապետյան