Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն այն կարծիքին է, որ պետք է ամեն գնով խուսափել արյունահեղությունից, պարզապես դրա համար մեխանիզմներ են պետք.
«Սասնա ծռեր» խմբի անդամների մեծ մասին ճանաչում եմ, նրանք ազնիվ են: Նրանք ստիպված են այդ քայլին գնացել, որովհետև արդեն անհնար է դիմանալ այսքան առնետների գոյությանը Հայաստանում: Նրանք շատ են ու պետք է ոչնչացվեն: Հայաստանն այլևս չի կարող գնալ նույն ճանապարհով, որ գնացել է 25 տարի: Մտահոգիչ է Արցախի հարցի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը: Այդ հարցը թաքուն թղթերով պահվում է պահարաններում, բայց մենք պետք է իմանանք: Ինչ էլ որ պարտադրեն՝ մեկ է, մի մարդ չի որոշելու, ոչ էլ ԱԺ-ն, դա պետք է որոշի ազգի ռեֆերենդումը: Համոզված եմ՝ մեկ սանտիմետր հող չենք տա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Գևորգյանցը՝ նշելով, որ մի քանի ելք է տեսնում, դրանցից մեկը Սէֆիլյանին ազատ արձակելն է:
«Սասնա ծռեր»-ի հետ պետք է գնան ու բանակցեն մաքուր մնացած մարդիկ.Կոմանդոսը, Վիտալի Բալասանյանը և ուրիշներ:
Անի Կարապետյան