▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ի անդամներին չի հետաքրքրում, թե ինչ հոդվածով մեղադրանք կառաջադրեն.Փաստաբանը մանրամասնում է

«Մինչև «Սասնա ծռեր»-ի տղաների հանձնվելու գործընթացը՝ կալանավորված բոլոր անձանց նույն մեղադրանքն էր առաջադրվել, իսկ ԱԱԾ-ի երեկվա հաղորդագրությունից պարզ դարձավ, որ չի բացառվում նոր մեղադրանքի առաջադրումը՝ 217-րդ  հոդվածի հատկանիշներով: Բայց ես մեկ բան կուզեի նշել. իմ 3 պաշտպանյալները՝ Արայիկ Խանդոյանը, Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը  հայտարարում են, որ իրենց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ  հոդվածով մեղադրանք կառաջադրեն: Ավելին, Աշոտ Պետրոսյանը հրաժարվել է ստանալ մեղադրանք առաջադրելու մասին որոշման օրինակը: Նրանք պնդում են, որ կատարել են գործողությունը, որն ուղղված է եղել Հայաստանի բարօրությանը և այն ցանկանում են տեսնել այնպիսին, ինչպիսին երազում է տեսնել յուրաքանչյուր հայ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա փոխանցմամբ՝ Արայիկ Խանդոյանին մեղադրանք չի առաջադրվել երևի այսօր կկազմվի համապատասխան արձանագրություն.

«Գիշերը հնարավորություն եմ ունեցել Խանդոյանի հետ առանձնազրույց ունենալ: Տրամադրությունը բարձր էր, ինչպես խմբի մյուս անդամները, ինքն էլ ընկճված չէր: Երբ հարցրեցի, թե ի՞նչ կցանկանա փոխանցել իր մտերիմներին, Արայիկն ասաց՝ փոխանցի՛ր, որ ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»,-նշեց փաստաբանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more