▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները

 Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 140-ն արդեն իսկ կառուցվել է: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ: Այս տարի թեքահարթակների կառուցումն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: Կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more