▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարեկան ծրագրով ավարտին են մոտենում Անդրանիկի 35, 37 շենքերի հարևանությամբ գտնվող ընդարձակ բակի բարեկարգման աշխատանքները, որոնց ընթացքին հետևել է վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Նախագծի համաձայն բակը նկարազարդվել է, համալրվել զրուցարաններով, մարզասարքերով: Այստեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել ինչպես հարևանությամբ գտնվող, այնպես էլ հարակից շենքերի բնակիչները: Բակը կունենա նաև արտաքին լուսավորության նոր համակարգ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more