▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակվում են ապօրինի գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները

Շենք-շինություններին տեղադրված ապօրինի, ինչպես նաև օտարալեզու գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում պարբերական բնույթ են կրում: Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության, ՀՀ լեզվի պետական տեսչության և վարչական շրջանների համապատասխան բաժինների համագործակցության արդյունքում: Այս օրերին օրենսդրության պահանջներին հակասող գովազդների ապամոնտաժման աշխատանքներն ընթանում են Նոր Նորք վարչական շրջանում: Իրավախախտների նկատմամբ կազմվում են վարչական արձանագրություններ: 2016 թվականի հունվար ամսվա տվյալներով մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված գովազդային 15 վահանակ, որից 12-ը համապատասխանեցվել է գործող օրենսդրությանը: Թվով երեք վահանակներ տնտեսվարող սուբյեկտները ապամոնտաժել են սեփական ուժերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more