▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շարունակեք ապրել անհաղորդ, երբ Հայաստանը դարձնում են Էրմենիստան»․ Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Շնորհավորում» եմ սեպտեմբերի 1-ը, որ Հայաստանն ունի Նժդեհին ֆաշիստ անվանող «կրթության» նախարար Ժաննա Անդրեասյանին։
Շարունակեք բոլորդ ապրել անհաղորդ, երբ Հայաստանը դարձնում են թշնամիների երազած Էրմենիստան։
Եվ բռավո բոլորին, ով համոզված է, որ իրենցից ոչինչ կախված չի, որ ամեն բան որոշված է, որ նիկոլից բացի ոչ մի այլընտրանք չկա, որ Ցեղասպանության հուշահամալիրը կարելի է հնդիկների ձեռքով քանդել ու դիվանագիտական հարաբերություն ստեղծել թշնամի Պակիստանի հետ։
«Շնորհավորում» եմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եղբայրանալու ցեղասպանված հայերի դեգրադացված անմտությունը, որ այսքան վառ ու ցցուն օրինաչափություն է դարձել հենց Գիտության օրը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more