▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը Արցախի ղեկավարության` Բաքվի բանտից ազատ արձակման հարցը բարձրացրել է միջազգային համաժողովում

Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում հրավիրված միջազգային համաժողովում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության մասին։

Շարմազանովը իր ելույթի ժամանակ շեշտել է՝ Արցախի առաջնորդներն այսօր Բաքվի բանտերում են միայն այն բանի համար, որ պայքարել են հանուն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման։

«Եվ մենք, այս համաժողովի մասնակիցներն ու միջազգային հանրությունն իրավունք չունենք լռելու, լռությունը  հավասարազոր է հանցակցության։

Ազատություն բոլոր գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը՝ հնչեցնելով  Արցախի բոլոր առաջնորդների անունները, ովքեր մինչ այսօր ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more