▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի-Թաղում քննիչներն ու ոստիկանները կանխեցին հաշվեհարդարը. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է Այսօր` մարտի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Էդվարդ Սիրականյանի գլխավորությամբ, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, համայնքային ոստիկանության ծառայողների հետ` Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ կարողացան Սարի-Թաղի թիվ 47 դպրոցի մոտ կանխել մարտի 13-ին նշված դպրոցի մոտ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուք և սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական փորձարարության ժամանակ կասկածյալ, 26 –ամյա Դավիթ Պետրոսյանի նկատմամբ հաշվեհարդարը (վենդետան):

 Դ. Պետրոսյանը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարին պատմում էր, որտեղ է տեղի ունեցել և ավարտվել վիճաբանությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեծ թվով Սարի-Թաղցիներ էին հավաքվել նշված վայրում և սպառնում էին, որ հաշվեհարդար կտեսնեն կասկածյալի նկատմամբ, սակայն ոստիկանների և քննիչների ճիշտ գործողությունների արդյունքում կասկածյալը դեպքի վայրից անվտանգ տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Մանրամասները` տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more