▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի թաղի միջադեպի հետևանքով տուժել է 6 ոստիկան և 2 քաղաքացի. ԱՆ

Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածներն ամբուլատոր բուժօգնություն են ստացել:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, Սարի թաղից տարբեր վնասվածքներով 5 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո բոլորը տուն են գնացել։ Ամբուլատոր պայմաններում եւս 2 տուժած անհրաժեշտ բուժօգնություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, կիրառված բռնությունների հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից։ Ստացվում է, որ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով նաեւ երկու քաղաքացի է տուժել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more