▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարի թաղի գործով մեղադրանքներ են առաջադրվել

2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքիՍարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀհատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեականօրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեականդիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի(բռնությամբ զուգորդված պաշտոնեականլիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի(լրագրողների մասնագիտական օրինականգործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներովհարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում երկու անձանց մեղադրանք է առաջադրվել:

Քաղաքացիներ Վլադիմիր Մ.-ն և Սեյրան Կ.-ն մեղադրվում են հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննության հետագա ընթացքի և արդյունքներիվերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմիցպարբերաբար կտրամադրվի լրացուցիչտեղեկատվություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more